ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Անուշավան Քալաշյանը հանդիպել է Գորիսի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների հետ

Հունվարի 13-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Անուշավան Քալաշյանի, ինչպես նաև Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Արմեն Հարությունյանի հանդիպումը Գորիսի տարածաշրջանի ուսումնական հաստատությունների զինղեկների հետ:

Նախքան հանդիպումը, Անուշավան Քալաշյանը, Արմեն Հարությունյանն ու դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանը դպրոցի Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող անկյունում մոմ վառեցին՝ ի հիշատակ բոլոր զոհերի։

  

Զինղեկների հետ հանդիպման ընթացքում Անուշավան Քալաշյանը կարևորեց «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դասավանդման բարձր մակարդակն ու ուսումնական հաստատություններում ռազմահայրենասիրական դաստիարակության միջոցառումների անցկացումը: «Մատաղ սերնդի ռազմահայրենսիրական դաստիարակության, նախնական զինվորական պատրաստության վիճակը միայն միասնական ջանքերով է հնարավոր որակապես նոր աստիճանի բարձրացնել: Ռազմահայրենասիրական դաստիարակությանը մեր երկրում տարեցտարի ավելի մեծ ուշադրություն է հատկացվում: Կազմակերպվում են տարաբնույթ միջոցառումներ, որոնց ընթացքում մատաղ սերունդը ծանոթանում է հայրենի պետության պատմությանը, հերոսական անցյալին, մշակույթին, հաղորդակցվում հայրենիքին իրենց կյանքն ու գործունեությունը նվիրաբերած անհատների ոգուն և պատգամներին: Իրավամբ, ուսումնական հաստատություններում այդպիսի ծրագրեր իրականացնելը, դեռ դպրոցական տարիքից տղաների և աղջիկների մեջ հայրենասիրական վեհ գաղափարներ սերմանելը առաջնահերթություն են: Այս ամենն առավել կարևոր է 44-օրյա պատերազմից հետ»,- իր խոսքում նշեց Անուշավան Քալաշյանը:

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.01.2022)
Դիտումներ: 603 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar