ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է դպրոցներում կիսամյակային և թեմատիկ աշխատանքներով գնահատելու մեթոդին՝ ներկայացնելով որոշ առաջարկներ: Գրառումը ներկայացնում ենք ստորև. Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը՝ կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես. – պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը, – պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, – եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։ Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով։ | |
| |
Դիտումներ: 511 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |