Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանափակումների վերաբերյալ Առողջապահության նախարարի հրամանը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու սահմնափակումները չեն վերաբերում նաև կրթական հաստատություններին: «Կրթական հաստատություններում արդեն կա սահմանված կարգ և այնտեղ կգործի այն կարգը, որը եղել է: Գիտե՛ք, այդ կարգն էր կամ պատվաստում, կամ թեստի առկայություն: Կրթական հաստատությունները՝ ինչ-որ իմաստով, հաստատուն անձնակազմ ունեն, այդ պատճառով այնտեղ կլինի այնպես, ինչպես եղել է»,-ասաց նախարարը: Դումանյանը նշեց, որ այս պահին կրթական հաստատություններում նոր սահմնափակումների միտում չկա: «Եկեք տրամադրենք մեզ, որ չենք սահմանափակի, որովհետև ցանկացած սահմանափակում կրթական համակարգի համար մեծ սթրես է, դրանից կրթության որակը տուժում է»,-ասաց Վահրամ Դումանյանը: Հիշեցնենք, որ հունվարի 22-ից կորոնավիրուսով պայմանավորված, գործելու են մի շարք նոր սահմանափակումներ։ Մասնավորապես․ հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են.
| |
| |
Դիտումներ: 554 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |