Հանրային քննարկման ենք ներկայացրել հիմնական կրթության վկայականների և ատեստատների թվայնացման նախագիծը։ Այս մասի հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Սա նշանակում է, որ արդեն այս տարվանից ատեստատներն ու հիմնական կրթության վկայականները կտրվեն էլեկտրոնային եղանակով, դպրոցներում կկրճատվի վարչարարության զգալի ծավալ, կմեծանա գործընթացի թափանցիկությունը, օրակարգից դուրս կգա հետայսու ատեստատը կամ վկայականը կորցնել-վերականգնելու գործընթացը։ Վկայականների և ատեստատների առաջարկվող տեսքին կարող եք ծանոթանալ այստեղ»։ Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: Ստորև ներկայացնում ենք նախագծի հիմնավորումը, որը ներկայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը և նպատակը. Միջոցառման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թ. օգոստոսի 18-ի թիվ 1363-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի «4.3 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին, 2-րդ, 3-րդ պարբերություններից, 3-րդ պարբերության 5-րդ 6-րդ կետերից: Միջոցառման անհրաժեշտությունը բխում է նաև «Կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 9-րդ կետից, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածից, ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. օգոստոսի 17-ի N 65-Ն հրամանից։ Միջոցառման իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտում վարչարարության կրճատման, թվային գործիքների զարգացման, ռեսուրսների խնայողության անհրաժեշտությամբ: 1.1. Կարգավորման ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները. Ներկայումս հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին ավարտական փաստաթուղթ տրամադրելու նպատակով իրականացվող աշխատանքները պահանջում են մեծ ջանքեր, մարդկային ռեսուրսներ և ժամանակ: Աշխատանքների իրականացման ընթացքում չեն բացառվում անճշտություններն ու վրիպումները: Ավարտական փաստաթղթերը տրամադրվում են թղթային եղանակով, ինչը պահանջում է ժամանակ, ֆինանսական միջոցներ, քիչ չեն նաև կորցնելու, անհրաժեշտության դեպքում հավաստիությունը ստուգելու, այլ ռիսկերով պայմանավորված գործոնները: 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Թվայնացնել հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից սովորողներին տրվող ավարտական փաստաթուղթը: Մարդկային ռեսուրսների խնայողության, բաց, թափանցիկ համակարգ ձևավորելու նպատակով թվային գործիքների զարգացման միջոցով «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը» ընդլայնում է վիճակագրական տվյալների հավաքագրման և վերլուծության միասնական համակարգը: Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը. Փաստաթուղթը կդառնա հասանելի՝ ըստ անհրաժեշտության: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320-ն հրամանում լրացումներ կատարելու մասին» նախագծի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի ծախսերի նվազեցում: | |
| |
Դիտումներ: 699 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |