ՀՀ կրթության տեսչական մարմինը (ԿՏՄ) հրապարակել է գործունեության 2022 թվականի տարեկան և ստուգումների ծրագրերը: ԿՏՄ գործունեության 2022 թվականի տարեկան ծրագրի նպատակն է նպաստել ԿՏՄ վերահսկողության ոլորտներում առավել որակյալ, մատչելի և արդիական կրթության ապահովմանը: ԿՏՄ վերահսկողության ոլորտների 130 ուսումնական հաստատություններում նախատեսված ստուգումներից բացի՝ կիրականացվեն նաև կանխարգելիչ, իրազեկման և այլ գործառույթներ: Նախադպրոցական կրթության ոլորտի ուսումնական հաստատությունների համար կիրականացվեն ոլորտի իրավական ակտերի և ստուգաթերթերի վերաբերյալ իրազեկման աշխատանքներ։ Հանրակրթության ոլորտում վերահսկողությունն առավել արդյունավետ իրականացնելու, այդ թվում՝ ուսուցիչներին տեղում մեթոդական աջակցություն ցուցաբերելու, դասերի ընթացքում առաջացած խնդիրների բարձրաձայնման և լուծման, կրթության կազմակերպման, ինչպես նաև ուսուցման և ուսումնառության որակը բարձրացնելու նպատակով 2022 թվականի ընթացքում ստուգվող դպրոցներից 20-ում, որպես պիլոտային ծրագիր, կիրականացվի «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագիրը (ԱՈՒԿ ծրագիր), որը ենթադրում է՝ ԱՈՒԿ ծրագրի շրջանակում սովորողների մնացորդային գիտելիքների մակարդակը որոշելու նպատակով հանրակրթական դպրոցների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների սովորողներին կտրվեն գրավոր աշխատանքներ «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») և «Հայոց լեզու» («Մայրենի») առարկաներից: Մայրենիի ընթերցողական հմտությունները կգնահատվեն հանրակրթական դպրոցների 4-րդ դասարաններում: Ստուգումների տարեկան ծրագրում ներառված 7 միջին մասնագիտական և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում կիրականացվի շրջանավարտների մասնագիտական գիտելիքների և կարողությունների, ինչպես նաև ուսումնական պրակտիկայի արդյունավետ կազմակերպման գնահատում: ԿՏՄ-ի 2022 թվականի գործունեության ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ ԿՏՄ-ի 2022 թվականի ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ։ | |
| |
Դիտումներ: 2072 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |