Հունվարի 22-ին Գորիսի Յու․ Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստը, որին մասնակցում էին խորհրդի 9 անդամներից 7-ը։ Նիստը վարում էր խորհրդի նախագահ Մենուա Հովսեփյանը: Նիստի օրակարգում ընդգրկված էր երկու հարց. 2021-2022 թվականների բյուջեի նախնական քննարկման մասին հարցը և 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի տարիֆիկացիայի քննարկման և հաստատման մասին հարցը: Նիստի մեկնարկին Մենուա Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց դպրոցի տնօրեն Դավիթ Կոստանդյանին՝ վերջին երկու տարիների ընթացքում իրականացված աշխատանքների համար ու կարևորեց դրանց շարունակականությունը: Դավիթ Կոստանդյանը ներկայացրեց 2021 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները, ինչպես նաև 2022 թվականի առաջին կիսամյակում նախատեսվելիք աշխատանքները: Խորհրդի անդամ, Սյունիքի մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը ողջունեց դպրոցում կատարված աշխատանքները, կարևորեց այն բոլոր քայլերը, որոնք իրականացվում են կրթության որակի բարձրացման ուղղությամբ: Նիստին մասնակցում էր նաև դպրոցի հաշվապահ Մայրանուշ Թոխունցը, ով ներկայացրեց 2021-2022 թվականների ֆինանսական տվյալները: | |
| |
Դիտումներ: 448 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |