Կայուն զարգացման հայկական հիմնադրամը «Երեխաների համար ՈՒԵՖԱ հիմնադրամ»-ի (UEFA Foundation for Children ) հետ համատեղ 2021 թվականի մարտ ամսին իրականացրել է «Սպորտային սերունդ» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում իրականացվող մրցույթին հայտ են ներկայացրել ՀՀ բոլոր մարզերից 244 դպրոց, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը: Մրցույթի շրջանակում դպրոցի տարբեր դասարանների աշակերտների մասնակցությամբ պատրաստվել է կարճ տեսահոլովակ, որը պատմում է դպրոցի, դպրոցական կյանքի, աշակերտների սպորտային նվաճումների, համայնքում և շրջակա միջավայրի պահպանման գործում աշակերտների ներգրավվածության և դպրոցում սպորտի կարևորության մասին: Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Աննա Աբգարյանի և մեր փայլուն աշակերտների ջանքերի շնորհիվ դպրոցն ընտրվել է որպես հաղթող, և «Սպորտային սերունդ» ծրագրի շրջանակներում կստանա 1 մլն դրամ արժողությամբ նոր սպորտային մարզագույք: | |
| |
Դիտումներ: 500 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |