Հայաստանում այսօր տոնում են Հայոց բանակի օրը
Այսօր Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օրը: Սա Հայաստանի զինված ուժերի մասնագիտական տոնն է, որը նշվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 28-ին: Տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել, համաձայն որի՝ հունվարի 28-ը սահմանվում է՝ որպես ոչ աշխատանքային օր։ Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը: Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը շնորհավորում է բոլորին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ: | |
| |
Դիտումներ: 339 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |