Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցներն ու աշակերտներն այցելել են Գորիսի զինվորական պանթեոն

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանում տոնում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կամ Հայոց բանակի օրը:

Օրվա առթիվ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշխատակիցներն ու աշակերտներն այցելել են Գորիսի զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

  

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը:

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները շնորհավորում են բոլորին՝ ՀՀ Զինված ուժերի կազմավորման 30-րդ տարեդարձի առթիվ:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.01.2022)
Դիտումներ: 723 | Վարկանիշ: 3.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar