Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ նախարարի նոր հրաման գոյություն չունի. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է՝ սոցիալական հարթակներում շրջանառվող այն տեղեկատվությունը, թե փետրվարի 7-ից դպրոցները, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններն անցնում են հեռավար կրթության, չի համապատասխանում իրականությանը։

«Հեռավար կրթության անցնելու վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի նոր հրաման գոյություն չունի․ տարածվող փաստաթութղը անհեթեթություն է։

Մեր համաքաղաքացիներին խնդրում և հորդորում ենք հետևել միայն պաշտոնական լրահոսին, որը մշտապես զետեղվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքում՝ escs.am, ինչպես նաև սոցիալական հարթակների պաշտոնական էջերում։

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ  գործող կարգավորումներով ուսումնական հաստատությունը կարող է անցնել հեռավար ուսուցման՝ հիմք ընդունելով համաճարակային իրավիճակը։ Այսինքն` եթե կան ուսումնական հաստատություններ, որտեղ համավարակի դեպքերը որոշակի տոկոսի են հասնում, ապա նրանք ժամանակավոր՝ 14 օրով անցնում են հեռավար կրթության՝ այդ մասին գրավոր տեղյակ պահելով նախարարությանը։

Համաճարակային իրավիճակի բարելավումից հետո ուսումնական հաստատությունները նորից անցում են կատարում առկա ուսուցման»,- ասված է հայտարարությունում։  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.01.2022)
Դիտումներ: 498 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar