Հունվարի 28-30-ը Ռուսաստանի Դաշնության Ստավրապոլ քաղաքում տեղի ունեցավ ազատ ըմբշամարտի միջազգային առաջնություն, որին մասնակցեցին նաև Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի 35 կգ քաշային կարգի մարզիկներ Արտակ Աղաբեկյանն ու Ալեն Միրզոյանը: Միջազգային մրցաշարում Գորիսի տարածքային մանկապատանեկան մարզադպրոցի ըմբիշները փայլուն մրցելույթներ ունեցան և նվաճեցին համապատասխանաբար 1 ոսկե ու 1 բրոնզե մեդալներ: Արտակ Աղաբեկյանը, ով Գորիս Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 7-րդ «Գ» դասարանի աշակերտ է, գերազանց հանդես եկավ: Եզրափակիչ գոտեմարտը ծանր ու համառ պայքարի արդյունքում նա հաղթեց 3:2 հաշվով և դարձավ իր քաշային կարգում առաջնության բացարձակ չեմպիոն` նվաճելով ոսկե մեդալ: | |
| |
Դիտումներ: 638 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |