Թվայնացված ատեստատներ․ մանրամասնում են նախարարությունից
Հայաստանում դպրոցական ատեստատներն այս տարվանից թվայնացված են լինելու: Այս մասին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի նիստում հայտարարեց ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը. «Բազում երկրներում, որտեղ շատ ավելի զարգացած վարչարարություն կա, շատ վաղուց դադարել են կնիք օգտագործել: Մեզ մոտ այս տարվանից ատեստատները թվայնացված են լինելու: Դա որևէ մեկը չի կնքելու: Էլեկտրոնային ստորագրության համակարգով կստորագրի դպրոցը, կստորագրի նախարարը, և մեր շրջանավարտները կստանան թվային վկայականներ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը: | |
| |
Դիտումներ: 860 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |