Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտները հանդիպեցին «Արևը Սյունիքից» ՀԿ-ի ներկայացուցչի հետ

Փետրվարի 9-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները հանդիպեցին «Արևը Սյունիքից» համայնքային հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Անժելա Տեր-Գրիգորյանի հետ:

Անժելա Տեր-Գրիգորյանն աշակերտներին ներկայացրեց «Արևը Սյունիքից» ՀԿ-ի նպատակները, որից հետո անդրադարձավ օրվա հանդիպման նպատակին: 

«Արևը Սյունիքից» ՀԿ-ն նապատակ ունի Գորիսում հիմնել երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնք պետք է իրականացնեն բազմապիսի նախաձեռնություններ` ի նպաստ համայնքի զարգացմանը։ «Անհարժեշտ է համայնքում ձևավորել իրական մտահոգ, համայնքի խնդիրներով հետաքրքրված խումբ, որը կլինի փոփոխության կրողը: Նպատակներից է նաև հիմք դնել միջհամայնքային համագործակցությանը և նոր թափով, նոր նախաձեռնություններով հանդես գալ»,-նշեց Անժելա Տեր-Գրիգորյանը։

  

Հավելենք, որ նորաստեղծ կազմակերպության նպատակն է սկիզբ դնել միջհամայնքային ակտիվ գործունեությանն ու համագործակցելով Տեղ, Տաթև և Գորիս համայնքների, դրանցում ընդգրկված բնակավայրերի հետ, ստեղծել երիտասարդական նախաձեռնող խմբեր, որոնք կվերլուծեն համայնքային հիմնախնդիրներն ու կփորձեն համատեղ ուժերով լուծել դրանք։ Այդ նպատակով կիրականացվեն իրազեկման, կրթական և զարգացման ծրագրեր, սոցիալ-տնտեսական բարեփոխումներին ուղղված նախագծեր։

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (09.02.2022)
Դիտումներ: 653 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar