ԳՈՒՄ ՀԿ-ի նախաձեռնությամբ փետրվարի 8-ին կազմակերպվել էր հանդիպում-քննարկում Գորիս համայնքի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Հանդիպման նպատակը ԳՈՒՄ ՀԿ-հանրակրթական դպրոցներ համագործակցության հնարավորությունների քննարկումն էր: Հանդիպման ընթացքում ԳՈՒՄ ՀԿ-ի թիմը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է կազմակերպության գործունեությունը, անցած ուղին, գրանցած հաջողությունները, շարունակական ձեռքբերումները, միևնույն ժամանակ այդ ճանապարհին հանդիպած խոչընդոտներն ու դժվարությունները։
ԳՈՒՄ ՀԿ-ն առաջարկել է համախոհներին իր լավագույն կրթական փորձն ու մշակույթը կիսել դպրոցների հետ՝ համադրելով դպրոցների մասնագիտական փորձը, արժեքները և լավագույն ավանդույթները, որոնք ստեղծվել են ջանքերի և նվիրվածության շնորհիվ: ԳՈՒՄ ՀԿ-ն կարևորելով հանրակրթական դպրոցների ներուժն ու կրթության ապագայի համատեղ տեսլականը՝ նախաձեռնել էր այս հանդիպում-քննարկումը՝ լավագույն կրթական փորձի ճանաչման և տարածման հեռանկարով: Հանդիպումն անցավ կառուցողական քննարկումների, մտերմիկ զրույցի և համագործակցության բազում ուղիների մատնանշման մթնոլորտում: Քննարկման արդյունքում վեր են հանվել ոլորտային նշանակություն ունեցող խնդիրները և առաջարկվել դրանց լուծման համագործակցային նոր մոդելներ: Առաջիկայում ևս նախատեսվում են աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ՝ համագործակցության հստակ մեխանիզմների ներդրման հեռանկարով:
Աղբյուրը: http://gumiso.am/ | |
| |
Դիտումներ: 639 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |