Անհատական ուսուցման պլանների վերաբերյալ քննարկում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Սեպտեմբերի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի, ուսուցիչների, ուսուցչի օգնականների հետ համատեղ տեղի ունեցավ Անհատական ուսուցման պլանների, այսուհետ՝ ԱՈւՊ-ի լրացման, կազման վերաբերյալ քննարկում, որի ընթացքում կարևորվել է թիմային աշխատանքը, հարց ու պատասխանի միջոցով պարզաբանվել են մի շարք հարցեր։

Դպրոցի հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանի կողմից ևս մեկ անգամ շեշտադրում է կատարվել ԱՈւՊ-ի կազման ընթացքում ուսուցչի պատասխանատու դերին, անդրադարձ կատարվել համագործակցային ցանցի յուրաքանչյուր օղակի գործառույթներին։

Հանրակրթական պետական կամ այլընտրանքային առարկայական ծրագրերի հիման վրա սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի հիման վրա կազմված անհատական ուսուցման պլանները (ԱՈւՊ) կարող են տարբերվել «Հանրակրթության պետական չափորոշչով» սահմանված նշված հանրակրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջներից և այդ բովանդակային նվազագույն պահանջները` ըստ բնագավառները ներկայացնող առարկաների ծրագրային նյութի ծավալներից: ԱՈւՊ-ում հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակությունը կարող է պարզեցվել և հարմարեցվել աշակերտի մտավոր և ֆիզիկական կարողությունների առավելագույն ներուժին:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 542 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar