Փետրվարի 3-11-ը Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանի և ՄԿԱ գծով փոխտնօրեն Աիդա Անտոնյանի ղեկավարությամբ տեղի են ունեցել մի շարք խորհրդակցություններ և նիստեր, որոնց ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացին, դպրոցի ներքին կարգապահությանը, կրթության ներառականության ապահովմանը, խմբակների պատշաճ կազմակերպմանը, դասվարների, դասղեկների աշխատանքին ու ընդհանուր բարոյահոգեբանական մթոլորտին վերաբերող հարցեր:
Նախապես սահմանված ժամանակացույցին համապատասխան վերոնշյալ հարցերն առանձին-առանձին քննարկվել են խմբավարների, ներառական կրթության բաժնի աշխատակիցների, դասվարների, դասղեկների, միջանցքների օրվա հերթապահների, աշակերտական խորհրդի անդամների հետ: Նշված ժամանակահատվածում տեղի են ունեցել նաև Հումանիտար առարկաների, Բնագիտամաթեմատիկական առարկաների, Օտար լեզուների և Տարրական դասարանների մեթոդմիավորումների նիստեր, որոնց օրակարգում ընդգրկված են եղել տնօրենության կողմից 2021-2022 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում տրվող գրավորների, ԿԱՊԿՈւ աշակերտների հետ աշխատանքների, օրվա դասի պլանների, օրացուցային-թեմատիկ պլանների, թեմատիկ պլանների, առարկայական ծրագրերի, էլեկտրոնային մատենավարության, առաջին կիսամյակի թեմատիկ գրավոր աշխատանքների կատարողականների մասին հարցեր: Առաջիկայում նախատեսվում է նաև Ծնողական խորհրդի նիստ, որին կհաջորդի աշխատակազմի ընդհանուր խորհրդակցությունը:
Ավելի շատ լուսանկարներ՝ այստեղ: | |
| |
Դիտումներ: 885 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |