Առցանց խորհրդատվական հանդիպումներ ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից
Փետրվարի 11-ին և 14-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության կողմից իրականացվել են առցանց խորհրդատվական հանդիպումներ, որին մասնակցել է նաև Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը: Հանդիպման առանցքում էին՝ 2021 թվականին հանրակրթության ոլորտում հաճախ հանդիպող խնդիրները: Հանդիպման ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում մասնակիցների կողմից հնչել են հուզող հարցերը, որոնց ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության մասնագետները տվել են սպառիչ պատասխաններ: ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: | |
| |
Դիտումներ: 327 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |