Հանդիպում-քննարկում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում՝ «Ներառական կրթություն. մասնագիտական գործառույթներ, փաստաթղթեր, տեղեկատվություն

Այսօր՝ փետրվարի 14-ին, Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում կազմակերպվել էր «Ներառական կրթություն. մասնագիտական գործառույթներ, փաստաթղթեր, տեղեկատվություն» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ուսուցիչներն ու ուսուցչի օգնականները:

Հանդիպում-քննարկումը վարում էր Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հատուկ մանկավարժ Հեղինե Արզումանյանը:

  

Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ շեշտադրում կատարել հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագետների գործառույթներին, ուսուցչի օգնականի` որպես մանկավարժական աշխատողի, հիմնական դերին, կրթական գործընթացում յուրաքանչյուր սովորողի ակտիվ մասնակցությունը կարևորելուն՝ դրանով իսկ նպաստելով տվյալ հաստատությունում լավագույն ներառական կրթական համակարգի կայացմանը:

Չնայած նրան, որ ուսուցչի օգնականներն իրենց աշխատանքային գործունեությունն իրականացնում են հաստատված պաշտոնային պարտականությունների և ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի տարեկան ծրագրին համապատասխան, այնուամենայնիվ, նրանց առջև դրված պահանջները կարող են որոշակիորեն տարբերվել` կախված տվյալ ուսումնական հաստատության ուսուցիչների, ինչպես նաև սովորողների պահանջներից և կարիքներից (ֆիզիկական միջավայր, գույք, կրթության կազմակերպման համար անհրաժեշտ աշխատանքային նյութեր, մեթոդական ռեսուրսներ և այլն): 

  

Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները ենթադրում են ինչպես ուսուցման գործընթացում աշակերտներին գիտելիքների տրամադրման, այնպես էլ կրթության գործընթացում կիրառվող մեթոդների և ռազմավարությունների վերանայում, վերակառուցում և արմատական փոփոխություններ: Ուսուցման գործընթացն անհրաժեշտ է հարստացնել դասավանդման ճկուն և բազմազան մեթոդներով, միևնույն ժամանակ՝ կատարել ուսումնական գործընթացի և միջավայրի հարմարեցում:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Անհատական ուսուցման, կանխարգելիչ միջամտության պլաններին, տեսնանյութերի միջոցով ամրապնդվել է հոգեբանի, հատուկ մանկավարժի, լոգոպեդի, ուսուցչի օգնականի գործառույթների վերաբերյալ տեղեկատվությունը: Հարց ու պատասխանի միջոցով ամփոփվել է օրվա հանդիպումը:

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (14.02.2022)
Դիտումներ: 549 | Վարկանիշ: 3.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar