Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ 2022 թվականի փետրվարի 21-ից մեկնարկում է 2021-2022 ուսումնական տարվա 9-րդ դասարանի ավարտական և կենտրոնացված ավարտական քննությունների հայտագրման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնի հայտագրման կայքէջում հայտագրվելու են կենտրոնացված ավարտական՝ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաները, ինչպես նաև ավարտական «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից մեկը՝ սովորողի ընտրությամբ: Այլ մանրամասներ կարող եք գտնել Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում: Ավելի վաղ հրապարակել էինք նաև 2021-2022 ուսումնական տարվա 4-րդ դասարանի «Մաթեմատիկա» և «Մայրենի» առարկաների գիտելիքների ստուգման թեստերի կառուցվածքը, ինչպես նաև 2021-2022 ուսումնական տարվա 9-րդ դասարանի ավարտական քննությունների ուղեցույցները, հարցաշարերը, հարցատոմսերը, գնահատման չափանիշները: | |
| |
Դիտումներ: 2189 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |