Մելիքսեթ Պողոսյանը հանդիպել է Սյունիքի մարզի դպրոցների տնօրենների հետ

Սեպտեմբերի 27-ից սկսվել ու ամենօրյա պարբերականությամբ մարզպետարանում շարունակվում են Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հանդիպում-խորհրդակցությունները մարզի դպրոցների տնօրենների հետ։ 

Մարզի ղեկավարը ցանկանում է ոչ թե ավանդական մեկանգամյա ընդհանուր հավաքով, այլ փոքր խմբով առանձին հանդիպումների միջոցով մանրամասնորեն տեղեկանալ դպրոցների խնդիրներին ու նաեւ խոսել հանրակրթությանը վերաբերող իր պահանջների մասին։ 

Կրթօջախների ղեկավարները նախ ներկայացնում են ուսհաստատությունները, դրանցում կրթական գործընթացը, իրենց գրանցած հաջողությունները, շենքային պայմանները, մասնագետներով ու գույքով հագեցվածությունը,  այնուհետեւ հնչեցնում խնդիրներ, ներկայացնում առաջարկներ,  որոնք գրանցվում են հետագա քննարկման ու լուծումներ գտնելու նպատակով։ 

Հանդիպումներին մասնակցում են նաեւ մարզպետի տեղակալ Կարո Ավանեսյանը, մարզպետարանի կրթական ու ֆինանսական ոլորտների պատասխանատուները։ 

Մարզպետն իր հերթին տնօրեններին ներկայացնում է այն պահանջներն ու  բավարար կրթադաստիարակչական մակարդակ ապահովելու համար մոտեցումները, որ մարզպետարանն ակնկալում է մարզի դպրոցներից, նաեւ՝  կոնկրետ հանձնարարականներ տալիս։ 

Սյունիքի մարզպետարան

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 305 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar