ԳՏՄԱԿ-ը մշտադիտարկում է իրականացրել Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում
Փետրվարի 18-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրեն Հերմինե Շալունցի և փոխտնօրեն Հերմինե Գալստյանի կողմից իրականացվել է մշտադիտարկում և մասնագիտական խորհրդատվություն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Մշտադիտարկման ընթացքում դիտարկվել են ԱՈւՊ-ները, աշակերտների անձնական թղթապանակները, ինչպես նաև դպրոցի Ներառական կրթության բաժնի աշխատակիցների՝ հատուկ մանկավարժի ու ուսուցչի օգնականների հետ քննարկվել են ընթացիկ հարցեր: ԳՏՄԱԿ-ի կողմից մշտադիտարկում է իրականացվել նաև Գորիսի տարածաշրջանի այլ հանրակրթական ուսումնական հաստատություններում: | |
| |
Դիտումներ: 491 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |