Մինի ֆուտբոլի բաց առաջնությունում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը

Ավարտվեց Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի կազմակերպած և փետրվարի 16-ին մեկնարկած մինի ֆուտբոլի դպրոցականների բաց առաջնությունը, որին մասնակցում էին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների թիմերը։

Չորսօրյա հետաքրքիր և լարված պայքարում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ առաջնության հաղթող ճանաչվեց Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը։

Մրցաշարի անցկացումը նպատակ ուներ մասսայականացնել մինի ֆուտբոլը Գորիս համայնքում, ի հայտ բերել շնորհալի պատանի ֆուտբոլիստների՝ համալրելու դպրոցականների հավաքական թիմերը մարզային և հանրապետական առաջնություններին մասնակցելու համար։ 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (22.02.2022)
Դիտումներ: 361 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar