Առաջին բուժօգնության և պայթուցիկ զինամթերքների վտանգի վերաբերյալ դասընթաց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Փետրվարի 24-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար» ծրագրի շրջանակում տեղի ունեցավ առաջին բուժօգնության և պայթուցիկ զինամթերքների վտանգի վերաբերյալ դասընթաց:

Դասընթացին մասնակցում էին Գորիսի տարածաշրջանի դպրոցների ներկայացուցիչներ, յուրաքանչյուր դպրոցից երկու դասղեկ, ռազմագիտության ուսուցիչն ու բուժքույրը:

Ծրագրի շրջանակում դպրոցներին նախատեսվում է տրամադրել առաջին բուժօգնության պաստառներ և պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման բուկլետներ:

  

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից դասընթացին մասնակցում էին 5-րդ «Ա» և 9-րդ «Բ» դասարանների դասղեկներ Ալլա Առստամյանն ու Լուսինե Ասլանյանը, զինղեկ Արտուր Հովսեփյանը և բուժքույր Գյուլնարա Տոռոզյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Բժշկական աջակցության և առաջին բուժօգնության դասընթացներ ականային գործողությունների համար» ծրագրի շրջանակում դասընթացները նախատեսվում է իրականացնել ՀՀ ականային վտանգ պարունակող 4 մարզերում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում ու Վայոց Ձորում:

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2022)
Դիտումներ: 637 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar