«Հայաստանի ճամփեքով» խորագրով ինտեգրված դաս-միջոցառում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-րդ «Գ» դասարանում դասվար Կարինե Մալխասյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Հայաստանի ճամփեքով» խորագրով ինտեգրված դաս-միջոցառում «Մայրենի», «Երաժշտություն», «Ես և շրջակա աշխարհը» առարկաներից:

Դաս-միջոցառումը սկսեց Հայաստանի Հանրապետության օրհներգով՝ աշակերտների կատարմամբ: Աշակերտները խոսեցին Հայաստանի և Արցախի պետական խորհրդանիշների, օրհներգների մասին, ներկայացրին Հայաստան աշխարհի գետերը, լեռնաշղթաները, Հայաստանի պատմական մայրաքաղաքները:

  

Դաս-միջոցառման ընթացքում հնչեցին երգեր, բեմադրվեցին պարեր, ինչպես նաև աշակերտների կողմից հնչեցվեց Հայաստանի տարբեր շրջանների բարբառներ:

Ինտեգրված դաս-միջոցառման ընթացքում առանձին անդրադարձ կատարվեց Հայաստանի մարզերին, մարզկենտրոններին ու մարզային քաղաքներին, պատմաճարտարապետական կոթողներին ու տեսարժան վայրերին:

Դաս-միջոցառմանը ներկա էին տնօրեն Դավիթ Կոստանդյանը, ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, Տարրական դասարանների մեթոդմիավորման նախագահ Ռիտա Շալունցը, ուսուցիչներ, ծնողներ:

  

  

  

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2022)
Դիտումներ: 633 | Վարկանիշ: 4.3/3
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar