Փոփոխություն հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում

ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի փետրվարի 16-ի հրամանով փոփոխություն է կատարվել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգում: Փոփոխության մեջ սահմանվում է.

«Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերը՝

Հրամայում եմ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի՝ «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի օգոստոսի 2-ի N 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 396-Ն հրամանով հաստատված հավելվածի՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Մրցույթը հայտարարվում է թափուր տեղ առաջանալու օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:»:

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ, իսկ սույն կարգի 6.1-ով սահմանված՝ հեռավար եղանակով դասավանդվող առարկայի մասնագետի թափուր տեղի համար՝ հինգ ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն հաղթող ճանաչվելը:

3) 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին, 6.2-րդ կետեր.
«6.1 Մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում տվյալ առարկայի դասավանդումը, մինչև սույն կարգի 6-րդ կետի համաձայն ուսուցչի թափուր տեղի համալրումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանի 8-րդ կետի 1-ին ենթակետի և 13-րդ կետի համաձայն։
6.2 Հեռավար եղանակով ուսուցում իրականացնող ուսուցչի հետ կնքվում է որոշակի ժամկետով պայմանագիր:

4) 8-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության» բառերից հետո լրացնել «(այսուհետ՝ նախարարություն)» բառերը:

5) 12-րդ և 14-րդ կետերում «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության», իսկ 37-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգին ծանոթացեք այստեղ:
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.02.2022)
Դիտումներ: 1516 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar