Վերապատրաստում՝ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում
Փետրվարի 24-ին, Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի է ունեցել «Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրումը դպրոցական մակարդակում» թեմայով դասընթաց, որը վարել է կենտրոնի մասնագետ Արփինե Մկրտչյանը։ Դասընթացին մասնակցել են Գորիսի տարածաշրջանի հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներն ու ուսուցչի օգնականները։ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցից դասընթացին մասնակցել են ուսուցչի օգնականներ Արաքսյա Քոչարյանը, Նարինե Բաղդագյուլյանը, դասվարներ Արմինե Հարությունյանը, Տաթևիկ Փարսադանյանը, ռուսաց լեզվի ուսուցչուհի Մարիամ Հայրապետյանը, մաթեմատիկայի ուսուցչուհի Ալլա Առստամյանը և հայոց լեզվի ու գրականության ուսուցչուհի Լիլիթ Սարգսյանը: | |
| |
Դիտումներ: 669 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |