«Ականներ և ականապատված տարածքներ» թեմայով դասախոսություն Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում

Մարտի 2-ին Գորիսի Յուրի Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ Գորիսի ՀՓՋ-ի աշխատակիցների կողմից անցկացվեց «Ականներ և ականապատված տարածքներ» թեմայով դասախոսություն, որին մասնակցում էին դպրոցի աշխատակիցներն ու աշակերտները:

  

Դասախոսության ընթացքում ԱԻՆ աշխատակիցներն անդրադարձել են ականների դասակարգմանը, ականապատված տարածքներին (ականադաշտեր), ականների և պատերազմից մնացած զինամթերքի հետ վարվելու կանոններին, չպայթաց ականների և զինամթերքի հետ վարվելու կանոններին, պատերազմի պայթուցիկ մնացորդներին:

Հանդիպման ավարտին մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ուղղել ԱԻՆ աշխատակիցներին:

      
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (02.03.2022)
Դիտումներ: 685 | Վարկանիշ: 1.5/2
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar