Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ հանդիպում ԳՏՄԱԿ-ի աշխատակիցների հետ
| Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետների կողմից Գորիսի տարածաշրջանի դպրոցներում իրականացվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող յուրաքանչյուր երեխայի համար ուսումնական հարմարեցումների վերաբերյալ քննարկումներ։ Այդ նպատակով մարտի 4-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում էին ԳՏՄԱԿ-ի հատուկ մանկավարժ Գայանե Հարությունյանը և հոգեբան Գայանե Հայրապետյանը: Հանդիպման ընթացքում, որին մասնակցում էին ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, դպրոցի ուսուցչի օգնականները, դասղեկները, դասվարներն ու ուսուցիչները, քննարկվեցին ԿԱՊԿՈւ աշակերտների վերաբերյալ մի շարք հարցեր: Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների և մտքերի փոխանակման մթնոլորտում։ 
 
 
 | |
|  | |
| Դիտումներ: 555 | | 
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |


 
  
 
  
 
  