Առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը․ Ժաննա Անդրեասյան
|
Երեկ հանրակրթության մասին օրենքի փոփոխությունները մտան ուժի մեջ, այսօր հանրային քննարկման ենք ներկայացրել, փոփոխված օրենքի համաձայն, ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման կարգը։ Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ «Ինչպես և նշել էինք, նախագծով առաջարկում ենք ատեստավորման արդյունքում փոփոխել ուսուցչի դրույքաչափը՝ ըստ ցուցաբերած արդյունքի և դրա վրա հաշվարկել հավելվաճարը։ Ներկայացված են նաև գործընթացի կազմակերպման մանրամասները։ Դիմումները կներկայացվեն տեղեկատվական հարթակում, արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես վերանայվելու են նաև այլ գործընթացները։ Նախագծի մանրամասները՝ այստեղ»,-նշել է նա։ | |
|
| |
| Դիտումներ: 509 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |

