Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները անտրտունջ ձեր ուսերին վերցնելու, մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների և հայրենասիրության ոգով դաստիարակելու դժվարին, բայց ազգաշահ առաքելությունը համբերությամբ իրագործելու համար: Մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ քիչ չեն եղել օրհասական պահերին հայ կնոջ դրսևորած բացառիկ արիության ու տոկունության դրվագները, որոնք ուսանելի օրինակ են ապագա սերունդների համար: Մեր դպրոցի հարգելի՛ աշխատակցուհիներ, աշակերտուհիներ, վստահ եմ, որ մեր համատեղ աշխատանքում ևս կրողն եք այն գիտակցության, թե որքան կարևոր է ձեր ներդրումը նաև մեր դպրոցի զարգացման գործում: Լավ աշխատակիցներով, ինչպես նաև լավ աշակերտներով է պայմանավորված մեր վաղվա օրը: Սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, մաղթում եմ ձեզ և ձեր ընտանիքներին առողջություն, երջանկություն, անսահման սեր ու ջերմություն և տոնական բարձր տրամադրություն: | |
| |
Դիտումներ: 706 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |