ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը» հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծը: Նախագծով ներկայացվել է արդյունքի վրա հիմնված ուսուցիչների կամավոր ատեստավորման նոր կարգը, որը հնարավորություն կտա բարեփոխելու ուսուցիչների ատեստավորման ներկայիս համակարգը և նպաստելու հավելավճարի տեսքով աշխատավարձի բարելավմանը, ինչպես նաև բացահայտելու և խրախուսելու որակյալ ուսուցիչներին ու ապահովելու նոր ուսուցիչների մուտքը դպրոց՝ առաջարկելով նրանց մրցակցային աշխատավարձ: «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի փոփոխության համաձայն՝ նախագծով ներկայացվել է կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափի փոփոխությունը և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանումը, համաձայն որի՝ կամավոր ատեստավորման արդյունքում հավելավճար ստացող ուսուցչի դրույքաչափը 200.000 դրամ կսահմանվի, որի նկատմամբ կկիրառվի տրամադրվող հավելավճարը: Ըստ այդմ՝ դրույքաչափի փոփոխության, դրա նկատմամբ ավելացող հավելավճարի, ինչպես նաև տարակարգ ստանալու պարագայում ուսուցչի աշխատավարձը կարող է հասնել մինչև 400.000 դրամի: Համաձայն նախագծի՝ մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը ատեստավորման կարող է մասնակցել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ: Նմանօրինակ դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները։ Ատեստավորումն անցած ուսուցիչներին հավելավճար տրվում է 5 տարի ժամկետով։ Հաշվի առնելով այն, որ կամավոր ատեստավորումն ուսուցչի առարկայական իմացության աստիճանն է արձանագրում, հետևաբար ուսումնական հաստատության փոփոխության դեպքում սահմանված դրույքաչափը կամ հավելավճարի տրամադրումը կպահպանվի։ Ատեստավորման արդյունքներ.
2-4-րդ կետերով սահմանված արդյունքի դեպքում ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին: Նախորդ մասնակցության համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը հավելավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է հավելավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ: Նախորդ մասնակցության համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում հավելավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով: Համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում իր կողմից դասավանդվող առարկայից: Հավելավճարը տրամադրվում է միայն հիմնական աշխատավայրում: Մեկից ավելի առարկաներ դասավանդող ուսուցիչը 0-59 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում վերաատեստավորվում է նույն առարկայից: Նախագծով ներկայացված են նաև կամավոր ատեստավորման գործընթացի կազմակերպման այլ մանրամասներ։ Մասնավորապես կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը կարող են ներկայացնել «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (emis.am): Ատեստավորման արդյունքները կտրամադրվեն ծածկագրերի հիման վրա։ Էապես կվերանայվեն նաև այլ գործընթացներ։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև մարտի 19-ը կարող են նախագծի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: | |
| |
Դիտումներ: 536 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |