Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են երկրորդ կիսամյակի տնօրենության կողմից գրավորները

Մարտի 7-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են տնօրենության կողմից գրավորները: 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից:

Արդեն ավարտվել են «Մայրենի» («Հայոց լեզու») առարկայից տնօրենության կողմից գրավորները: Հաջորդ շաբաթ 2-9-րդ դասարանների աշակերտների գիտելիքները կստուգվեն «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկայից:

  

Հավելենք, որ գարնանային արձակուրդներից հետո նախատեսվում է իրականացնել մնացորդային գիտելիքի ստուգում «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից: 

Մնացորդային գիտելիքի ստուգումը նպատակ է հետապնդում վեր հանել ուսումնառության նախորդող շրջանում ուսումնասիրված առարկայի գիտելիքների այն հատվածը, որն հիմնարար է մասնագիտական հետագա գործունեության համար և մնայուն է մասնագետի հիշողության մեջ: Մնացորդային գիտելիքի բարձր մակարդակի ապահովումը պետք է դիտվի որպես ուսումնական գործընթացի որակի գնահատման և առանցքահենության խնդիր, իսկ մակարդակն ինքնին որպես ուսուցչի և աշակերտի համատեղ աշխատանքի արդյունք:

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (13.03.2022)
Դիտումներ: 634 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar