ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով փոփոխություն է կատարվել ուսուցիչների հերթական ատեստավորման վերապատրաստման չափորոշիչում և օրինակելի ծրագրում: Ըստ այդմ՝ նոր խմբագրությամբ է շարադրվել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին» 1162-Ա/2 հրամանի հավելվածը: Վերապատրաստումների ընթացքում նախատեսվում է ուսուցիչներին ծանոթացնել կրթության բնագավառի օրենսդրական ակտերին, նորագույն կրթական տեխնոլոգիաներին, դասավանդման ժամանակակից մեթոդներին, առարկայի չափորոշչին և ծրագրին, ինչպես նաև նպաստել ինքնուսուցմանը: Վերապատրաստման ծրագրում ընդգրկվել է հետազոտական աշխատանքի պահանջը՝ որպես պարտադիր բաղադրիչ: Կարևորվում է նաև դասի պլանավորման, ուսումնաօժանդակ, լաբորատոր աշխատանքների, ուսուցման գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների հաճախակի կիրառման հմտությունների զարգացումը: Ակնկալվում է, որ հերթական ատեստավորման ավարտին ուսուցիչը պետք է իմանա հանրակրթության պետական չափորոշչի (ՀՊՉ-ի) հիմնական դրույթները, ուսուցիչներին և սովորողներին ներկայացվող պահանջները, առարկայական չափորոշիչը, ծրագիրը, դասավանդման մեթոդիկան և գնահատման համակարգը: Վերապատրաստման ծրագրի տևողություն և կրեդիտներ Ուսուցչի հերթական ատեստավորման վերապատրաստման ծրագրի իրականացմանը հատկացվում է 110 ժամ 8 բաժիններից` հետևյալ համամասնությամբ.
Մասնակիցը համարվում է դասընթացն ավարտած, եթե մասնակցել է յուրաքանչյուր բաժնին հատկացված ժամաքանակի առնվազն 2/3-ին և Տրված է նաև հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման օրինակելի ծրագիրը, որը ներառում է հետազոտական աշխատանքի՝ առաջարկվող թեմաները: | |
| |
Դիտումներ: 569 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |