Կրթության տեսչական մարմինն այսուհետ կարող է ստուգել «emis.am»-ում դպրոցների կողմից մուտքագրված տեղեկատվությունը, էլեկտրոնային մատյանները

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը վերլուծական թվային գործիքներ է ստեղծել, որոնք նախատեսված են Կրթության պետական տեսչության աշխատանքները հեշտացնելու համար։

Գործիքները ներկայացնելու համար օրերս ԿՏԱԿ–ում հյուրընկալվել էին տեսչության ներկայացուցիչները։

ԿՏԱԿ Կրթության և տեղեկատվավերլուծական բաժնի ներկայացուցիչների հետ զրույցի  ընթացքում քննարկվեցին համատեղ լուծում պահանջող մի շարք խնդիրներ, ԿՏԱԿ–ի կողմից ներկայացվեցին տեսչության աշխատակիցների ամենօրյա աշխատանքի համար նախատեսված գործիքները, որոնք  կօգնեն առավել արդյունավետ և դյուրին դարձնել տեսչության աշխատանքները։

Վերլուծական այս գործիքները հնարավորություն են տալիս տեսնելու դպրոցների կողմից մուտքագրված տեղեկատվությունը՝ ըստ տարբեր չափանիշների, ստուգել աշակերտների անձնական գործերի ամբողջականությունը, ամփոփաթերթերը, անհրաժեշտ տեղեկություններ ստանալ բացակայությունների վերաբերյալ, ըստ դպրոցների ստուգել մատյանների լրացումը, ձևավորված տարիֆիկացիաները, ուսուցիչների դասաբաշխումը և այլն։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում նորից հանդիպելու վերաբերյալ՝ վերլուծական գործիքների կիրառման ընթացքում ծագած հարցերի պարզաբանման, ինչպես նաև, ըստ տեսչության կարիքների՝  գործիքների հարստացման առաջարկությունների քննարկման համար։



Աղբյուրը: http://ktak.am
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (24.03.2022)
Դիտումներ: 1213 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar