Հաստատվել են 2021-2022 ուստարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների անցկացման ժամկետնե

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի մարտի 28-ի №482-Ա/2 հրամանով հաստատվել է 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման ժամկետները և անցկացման կարգը:

4-րդ դասարաններում անցկացվում է գիտելիքների ստուգում՝ հունիսի 10-ից 21-ը՝ համաձայն հավելված 2-ի:

9-րդ դասարաններում անցկացվում են ավարտական քննություններ՝ հունիսի 8-ից հունիսի 30-ը՝ համաձայն հավելված 2-ի, կենտրոնացված ավարտական քննություններ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից՝ հունիսի 28-ին և 30-ին:

12-րդ դասարաններում անցկացվում են պետական ավարտական քննություններ՝ հունիսի 8-22-ը՝ համաձայն հավելված 2-ի:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի №482-Ա/2 հրամանին ծանոթացեք այստեղ:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (29.03.2022)
Դիտումներ: 3870 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar