Փոփոխվել են «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների օլիմպիադաների հանրապետական փուլի ժամկետները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել դպրոցականների 2021-22 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների մարզային (Երևանի քաղաքային), հանրապետական փուլերի ժամկետները հաստատելու մասին հրամանում:

Ըստ այդմ՝ մարտի 20-22-ին նախատեսված «Հայոց լեզու» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 8-10-ը, իսկ մարտի 22-24-ը նախատեսված «Հայ գրականություն» առարկայի օլիմպիադայի հանրապետական փուլը՝ ապրիլի 10-12-ը:

Հիմք ընդունելով հրամանում նշված փոփոխությունները «Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների հանրապետական օլիմպիադաների անցկացման օրեր են նշանակվել համապատասխանաբար ապրիլի 9-ը և ապրիլի 11-ը

Հիշեցնենք, որ օլիմպիադաներն անցկացվելու են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում (հեռ․՝ 010-20-13-10)
Հարգանքով՝ օլիմպիադաների անցկացման կազմկոմիտե:

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (01.04.2022)
Դիտումներ: 511 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar