Գնահատման և թեստավորման կենտրոնը սկսում է 2021-2022 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2022 թվականի բուհերի ընդունելության համար մասնագիտության ընտրության և ընտրած մասնագիտության համար սահմանված միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը: Միասնական և ներբուհական քննություններին մասնակցելու և ընտրած մասնագիտությունը նշելու համար շրջանավարտը (դիմորդը) առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքէջում պետք է լրացնի ընդունելության դիմում-հայտ: 2021-2022 ուստարվա շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, նախորդ տարիների շրջանավարտները և 2021-2022 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտներն իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է հավելվածում: Ընդունելության դիմում-հայտի համար անհրաժեշտ է նաև`
Միասնական, ներբուհական քննությունների վճարից ազատվում են`
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Պետական ավարտական քննությունների ցուցակ-հայտերն ընդունվում են ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ը: Բուհերի ընդունելության դիմում-հայտերն ընդունվում են ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը: «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն
Հավելված Ցանկ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և նախորդ տարիների շրջանավարտների հայտագրմանն օժանդակող հաստատությունների Նախորդ տարիների և նախնական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների այն շրջանավարտները, որոնք բուհ ընդունվելու համար հանձնելու են ներբուհական կամ միասնական քննություններ «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Քիմիա», «Ֆիզիկա», «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից, դիմում-հայտը լրացնում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված հետևյալ ուսումնական հաստատություններում. Աղբյուրը: http://www.atc.am | |
| |
Դիտումներ: 731 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |