Գործարկվել է support.emis.am «Աջակցություն» կայքը

Գործարկվել է support.emis.am «Աջակցություն» կայքը, որը նախատեսված է Կրթության կառավարման տեղեկատվական ենթահամակարգերից օգտվողների աջակցության համար։

Կայքը պարունակում է բոլոր անհրաժեշտ ուղեցույցները և պատասխանները։ Կայքի բովանդակությունը ստեղծվում է դպրոցների հետ հետադարձ կապի արդյունքում, նրանց կողմից մատնանշվող խնդիրները կամ առաջարկները հաշվի առնելով։

«Աջակցություն» կայքը մշակվել է ԿՏԱԿ թիմի կողմից։ Այստեղ կարելի է գտնել համակարգերում աշխատելու համար անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։ Կայքը պարբերաբար թարմացվելու է նոր ուղեցույցներով, նյութերով, բաժիններով և ենթաբաժիններով։

Եթե աշխատում եք Կրթության կառավարման տեղեկատվական ենթահամակարգերի հետ, և կարծում եք, որ Ձեր փորձառությունը կարող է օգտակար լինել մյուսների համար, ապա կարող եք ինքներդ պատրաստել որևէ օգտակար նյութ կամ ուղեցույց, և այն ուղարկել zrucaran@ktak.am հասցեով։



Աղբյուրը: http://www.ktak.am
Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (06.04.2022)
Դիտումներ: 862 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar