Վերագործարկվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետը
Տևական դադարից հետո վերագործարկվել է Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի համակարգչային կաբինետը: Տնօրինությունը, կարևորելով աշակերտների տեսական գիտելիքների ամրապնդումը գործնական աշխատանքների միջոցով, ձեռնամուխ է եղել համակարգչային կաբինետի վերագործարկման աշխատանքներին: Այն հիմնանորոգվել և կահավորվել է, իսկ դպրոցում առկա համակարգիչները նորոգել է ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը: Այժմ աշակերտները հնարավորություն կունենան «Ինֆորմատիկա» առարկայի դասաժամերին ստացած տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական աշխատանքով: Նախատեսվում է ևս մի քանի համակարգիչ վերականգնել, որպեսզի դասապրոցեսն էլ ավելի արդյունավետ իրականացվի:
| |
| |
Դիտումներ: 595 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |