Գորիսի պետական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողներն իրենց արտադրական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Ուսանողների հետ աշխատում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:
Ուսանողներն ուսումնասիրում են Web տեխնոլոգիա, տեղեկատվության անվտանգություն և կոդավորում, օպերացիոն համակարգերի հիմունքներ, ԷՀՄ ճարտարապետություն, համակարգչային ցանցեր: Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները, ձեռք բերել նոր գիտելիքներ և մտնություններ: Պրակտիկան միտված է ուսանողների մոտ բարձրացնել հմտություններն ու կարողությունները՝ համապատասխան թեմաներից:
| |
| |
Դիտումներ: 683 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |