Բոլոր երեխաների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպումը համագործակցային գործընթաց է։ Հոկտեմբերի 25-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցած հանդիպումը ծնողների, ուսուցիչների հետ նպատակ ուներ ևս մեկ անգամ շեշտադրել այս փաստը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2021-2022 ուսումնական տարում դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման վերաբերյալ հարցեր, խոսվել է երեխաների ուսուցման կազմակերպման առանձնահատկությունների, հարմարեցումների մասին, ներկայացվել են ԱՈւՊ-ի լրացման վերաբերյալ ընթացիկ հարցեր։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԳՏՄԱԿ-ի մասնագետները, անդրադարձ է կատարվել աջակցությունների տրամադրման կարգին և մասնագետների մասնագիտական գործունեության առանձնահատկություններին։ | |
| |
Դիտումներ: 390 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |