Գորիսի պետական քոլեջի «Համակարգիչների շահագործում» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան անց են կացնում Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում: Ուսանողների հետ աշխատում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով մասնագիտությամբ ինֆորմատիկ է: Ուսանողները դպրոցում ուսումնասիրում են օպերացիոն համակարգերի հիմունքներ, համակարգչային ցանցեր, Web տեխնոլոգիա:
Պրակտիկայի ընթացքում ուսանողները հնարավորություն են ստանում գործնականում կիրառել իրենց ստացած տեսական գիտելիքները: Ծրագիրն իրականացվում է տեսական պարապմունքների և գործնական առաջադրանքների միջոցով՝ միտված լինելով ուսանողների մոտ բարձրացնել հմտություններն ու կարողությունները՝ համապատասխան թեմաներից: Ուսանողների ճիշտ և մրցունակ մասնագիտացման համար կարևոր է պրակտիկաների անցկացումը համապատասխան հաստատություններում, որոնք նաև գործատուներ են: Ուսանողների ուսումնառության ընթացքում ձեռք բերած հիմնական գործնական հմտությունները և մասնագիտական կարողությունները հնարավոր է բացահայտել ուսանող-գործատու առաջին փոխգործունեության արդյունքներով՝ ուսումնական, արտադրական պրակտիկաների ժամանակ:
| |
| |
Դիտումներ: 517 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |