Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է համակարգչային երկամսյա դասընթացը

Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում շարունակվում է համակարգչային երկամսյա ներածական դասընթացը, որն իրականություն է դարձել «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ-ի «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի և Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի հետ համագործակցության արդյունքում: Դասընթացին մասնակցում են դպրոցի 5-ից 8-րդ դասարանների թվով 18 աշակերտներ: 

Աշակերտները դասընթացի ընթացքում համակարգչային նոր գիտելիքներ ու հմտություններ են ստանում, գործնական աշխատանքներով ամրապնդում իրենց ստացած գիտելիքները:

  

Հիշեցնենք, որ դասընթացը վարում է դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

Հավելենք, որ «Բարեկամ» զարգացման և ժամանցի կենտրոնի աշխատանքները կազմակերպվում են «Հայաստանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձնանց պաշտպանությանն ուղղված հիմնական ծառայությունների մատչելիության ապահովում» ծրագրի շրջանակներում՝ Ակցիա Սովիդեմ (ACD) միջազգային կազմակերպության և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի գործընկերությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։

  

  

  

  

  

  

  

  
 

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (20.04.2022)
Դիտումներ: 387 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar