Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներն ու ուսուցչի օգնականները մասնակցեցին ԳՏՄԱԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին

Ապրիլի 21-ին Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնում տեղի ունեցավ «Տեսողության խանգարում ունեցող սովորողների մանկավարժահոգեբանական աջակցության  մեխանիզմները դպրոցում» թեմայով դասընթաց:

Դասընթացին ակտիվ  մասնակցություն ցուցաբերեցին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհիներ Արմինե Հարությունյանը, Մարիամ Հայրապետյանը, Աննա Աբգարյանը, Սոնա Միրզոյանն ու Թամարա Հովհաննիսյանը, ինչպես նաև ուսուցչի օգնականներ Հասմիկ Տատինցյանը, Արաքսյա Քոչարյանը, Հասմիկ Օհանյանը և Նարինե Բաղդագյուլյանը:

Դասընթացը վարում էր Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մասնագետ Արփինե Մկրտչյանը։

  

  

   

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (21.04.2022)
Դիտումներ: 485 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar