Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են մնացորդային գիտելիքների ստուգման գրավորները
Ապրիլի 18-ից Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում մեկնարկել են մնացորդային գիտելիքների ստուգման գրավորները: 3-ից 9-րդ դասարանների աշակերտների մնացորդային գիտելիքները ստուգվում են «Մայրենի» («Հայոց լեզու») և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ») առարկաներից: Յուրաքանչյուր դասարան վերոնշյալ առարկաներից գրում է գրավոր աշխատանք նախորդ երկու դասարաններում ուսումնասիրած թեմաներից, որոնց արդյունքները կկիրառվեն ներքին գնահատում իրականացնելու և կրթության որակի բարձրացման նպատակով:
| |
| |
Դիտումներ: 490 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |