ՀՀ կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգում» փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Զեկուցելով հարցը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն են ստացել ընտրելու նախարարության կողմից երաշխավորված կազմակերպություններից որևէ մեկը: «Վերջին մեկ տարվա ընթացքում նկատել ենք, որ գործընթացն ունի բարելավման կարիք, հետևաբար կարգում կկատարվեն որոշակի փոփոխություններ՝ ուսուցիչների վերապատրաստման գործընթացն առավել կատարելագործելու նպատակով»,- փաստել է ԿԳՄՍ նախարարը: Նշենք, որ վերապատրաստման կարգում անհրաժեշտություն է առաջացել տարանջատելու պետական հանրակրթական և ոչ պետական ուսումնական հաստատությունների ուսուցիչների մասնակցությանն առնչվող կարգավորումները՝ հաշվի առնելով ոչ պետական դպրոցների տնօրենների և ուսուցիչների կողմից ստացված բազմաթիվ առաջարկները՝ պայմանավորված հիմնադրի ֆինանսավորմամբ գործընթացին մասնակցելու փաստով: Վերապատրաստումներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում է հեռավար ձևաչափով գործընթացն իրականացնել միայն արտակարգ և ֆորսմաժորային իրավիճակներում, ինչպես նաև առարկայի միակ խումբը լինելու և տարածաշրջանում միակ կազմակերպությունը լինելու դեպքում: Հաշվի առնելով վերապատրաստող կազմակերպությունների կողմից ներկայացվող՝ նախարարության սահմանած չափորոշիչների և ծրագրերի հիման վրա մշակված մոդուլների փորձաքննության արդյունքների ամփոփման աշխատանքների մեծ ծավալը և պահանջվող ժամանակը, առաջարկվում է վերապատրաստման հայտերի ընդունման համար պահանջվող փաստաթղթերի հետ ներկայացնել նաև մոդուլները: Գործընթացի կազմակերպման առավել կառուցողական մոտեցում է համարվում անհատական ժամանակացույցի կազմումը կազմակերպության կողմից՝ հիմք ընդունելով կարգով սահմանված ժամկետները և ստացված հայտերի թիվը: Այս մոտեցմամբ կազմակերպության ընտրության և նպատակահարմար ժամանակահատվածում մասնակցություն ապահովելու նպատակով ուսուցիչների համար հստակեցում է նախատեսվել: Ուսուցիչն ընտրում է վերապատրաստող կազմակերպություն, որն իր հիմնական աշխատավայրի վերապատրաստող կազմակերպությունը կարող է լինել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի վերապատրաստող միակ կազմակերպությունն է կամ տարածաշրջանում վերապատրաստող միակ կազմակերպությունն է: Անհրաժեշտություն է առաջացել նաև սահմանելու վկայականի և հաշվետվության միասնական ձևաչափ: Ակնկալվող արդյունքներ Իրավական ակտով առաջարկվող փոփոխություններով ակնկալվում է կարգավորել և հստակեցնել տարընթերցում առաջացնող կամ գործող կարգում առկա մի շարք բացեր, որոնցից են՝
Աղբյուրը: http://escs.am | |
| |
Դիտումներ: 672 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |