Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-ից 6-րդ դասարանների աշակերտներն ու ծնողներն այցելեցին դպրոցի ջերմատուն

Ապրիլի 28-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի 4-ից 6-րդ դասարանների աշակերտներն ու ծնողներն այցելեցին դպրոցի ջերմատուն:

Ջերմատան այգեպան Նունե Ջավահիրյանը ծնողներին ու աշակերտներին ներկայացրեց ջերմատան հողի տեղաձևման, տնկման խտության և բաժակների պատրաստման մի քանի տարբերակներ, խոսեց այս պահին ջերմատանն աճող ելակի և կաթիլային ոռոգման մասին:

Այցի նպատակի և ջերմատան գործունեության մասին ծնողներին ու աշակերտներին տվյալներ ներկայացրեց ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը, ով նշեց, որ այցը նպատակ ունի աշակերտներին ու ծնողներին ներկայացնել ջերմատունը, աճող մշակաբույսերը, ինֆորմացիա փոխանցել դպրոցական «Տաք սնունդ» ծրագրի մասին, ոռոգման նպատակով անձրևաջրերի օգտագործման մասին, ինչպես նաև աշակերտներին ու ծնողներին մասնակից դարձնել ջերմոցի աշխատանքներին:

  

  

  

  

  

  

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (28.04.2022)
Դիտումներ: 580 | Վարկանիշ: 1.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar