Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցիչներն ու դասվարները վերապատրաստվում են

Գորիսի պետական համալսարանում հոկտեմբերի 22-ից մեկնարկել է «Ուսուցիչների նախաատեստացիոն վերապատրաստման 110-ժամյա դասընթացներ» ծրագրի առաջին փուլը, որը նախատեսում է իրականացնել մինչև նոյեմբերի 30-ը: 

Պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացին մասնակցում են Գորիսի տարածաշրջանի դպրոցների շուրջ 12 տարբեր առարկաներ դասավանդող ուսուցիչներ, այդ թվում՝ Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Քիմիա», «Մաթեմատիկա», «Պատմություն», «Կերպարվեստ» առարկաների ուսուցիչները, ինչպես նաև դասվարները:

Գորիսի պետական համալսարանն առաջին անգամ է իրականացնում պետական վերապատրաստումներ «Հայոց լեզու և գրականություն», «Պատմություն», «Հասարակագիտություն», «Հայրենագիտություն», «ՀԵՊ», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Ես և շրջակա աշխարհը»,  «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Երաժշտություն», «Կերպարվեստ» առարականեր դասավանդող ուսուցիչների և դասվարների համար։

Կատեգորիա: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ | Ավելացրեց: ԽՄԲԱԳԻՐ (30.10.2021)
Դիտումներ: 341 | Վարկանիշ: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar