Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների դպրոցների խոհարարների վերապատրաստման դասընթաց
|
Ապրիլի 29-ին և 30-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի է ունեցել Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների տասնհինգ հանրակրթական ուսումնական հաստատությունների խոհարարների վերապատրաստման դասընթաց, որն իրականացվել է «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» (ԴՍԵԲ) հիմնարկի կողմից՝ «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակում:
«Դպրոցական սննդի պատրաստում» երկօրյա դասընթացի ընթացքում մասնակիցները ստացել են ոչ միայն տեսական գիտելիքներ, այլ նաև հնարավորություն են ունեցել զարգացնել իրենց գործնական հմտությունները Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի խոհանոցում: Դասընթացն անց է կացրել Վարդուշ Նազարյանը:
| |
|
| |
| Դիտումներ: 609 | |
| Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |








