Մայիսի 11-ին Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի և Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի տնօրինությունների նախաձեռնությամբ Գորիսի թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Ինչպես խթանել ներառումը դասապրոցեսին» խորագրով քննարկում, որին մասնակցում էին դպրոցի ու ԳՏՄԱԿԻ մանկավարժները, ինչպես նաև աշակերտների ծնողները: Հանդիպման նպատակն էր ևս մեկ անգամ շեշտադրում կատարել հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագետների գործառույթներին, ուսուցչի օգնականի` որպես մանկավարժական աշխատողի, հիմնական դերին, կրթական գործընթացում յուրաքանչյուր սովորողի ակտիվ մասնակցությունը կարևորելուն՝ դրանով իսկ նպաստելով դպրոցում լավագույն ներառական կրթական համակարգի կայացմանը:
ԳՏՄԱԿԻ տնօրեն Հերմինե Շալունցը անդրադարձ կատարեց կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների հետ կապված աշխատանքներին, շեշտեց ուսուցիչների և ուսուցչի օգնականների դերի կարևորությունը և դասապրոցեսի ընթացքում նրանց պարտականությունների ճիշտ բաշխումը: Շալունցը շնորհակալություն հայտնեց Գորիսի Յու. Բախշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի տնօրինությանը, ուսուցիչներին և ուսուցչի օգնականներին՝ կրթության ներառականության ուղղությամբ դպրոցում կատարվող հսկայածավալ աշխատանքի համար, շեշտեց, որ թիվ 3 հիմնական դպրոցը Գորիսի տարածաշրջանում այս ոլորտում լավագույն արդյունքներ գրանցած դպրոցներից է: Դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը շնորհակալություն հայտնեց ԳՏՄԱԿ-ի տնօրինությանն ու մանկավարժներին՝ համագործակցային և հետևողական աշխատանքի համար:
| |
| |
Դիտումներ: 563 | |
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |